Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրառումներ են արվել: Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ը:
Ի դեպ, սա նոր երևույթ չէ: Տարիներ առաջ եկեղեցու պատերը պղծվել էին, բայց 2018-ին կապույտ ներկով քողարկվել էին ոչ պատշաճ այդ գրառումները:
Նմանատիպ երևույթները խոսում են այն մասին, որ Թուրքիայում անտեսում են ազգային-կրոնական փոքրամասնություններին պատկանող գույքի, սրբատեղիների և վերջիններիս նկատմամբ վանդալիզմի դրսևորումները:
Այսօր պատերը նորից լի են գրառումներով` անվայել, տարաբնույթ, անհասկանալի բովանդակությամբ: