Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այս շաբաթ էլ է այցելել սահմանագծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր, առաջնագծի մի քանի ուղղություններով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Նախագահ Սահակյանն այս շաբաթ էլ այցելեց սահմանագծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր, նաև առաջնագծի մի քանի ուղղություններով։
Աշխարհաքաղաքական իրավիճակն ու Ադրբեջանի հայտարարությունների սրացումը նոր վտանգավոր պրոցեսներ է հուշում, ինչը մեզ ստիպում է առաջնագծում մեր աշխատանքներն առավել ակտիվ հուն տեղափոխել։
Բակո Սահակյանը տեղում խորհրդակցություն անցկացրեց, մեծ թվով հանձնարարություններ տրվեցին, որոնք կարճ ժամկետում պետք է կյանքի կոչվեն»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: