Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած Անկարայի քաղաքապետի թեկնածուն՝ Մեհմեդ Օզհասեկին, դատի է տվել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին և ստացած բարոյական փոխհատուցման գումարով շաուրմա գնել ու բաժանել ժողովրդին:
Ինչպես հայտնում է Tert.am-ը` հղում կատարելով թուրքական demokrathaber.org կայքին, Օզհասեկին դատարանի որոշմամբ 27 000 թուրքական լիրա փոխհատուցում է ստացել Քըլըչդարօղլուից, ամբողջ գումարը նա ծախսել է Անկարայի բնակիչներին գառան մսով շաուրմա հյուրասիրելու համար:
Ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուն մեղադրել էր իշխող կուսակցության թեկնածուին Կայսերիի քաղաքապետ եղած ժամանակ խոշոր կոռուպցիոն գործողություններ իրականացնելու համար: Օզհասեկին դատի էր տվել ընդդիմադիր գործչին՝ պահանջելով ապացուցել մեղադրանքները: