Հայկական մարդասիրական առաքելության ուղարկումը Սիրիա կգնահատվի Ռուսաստանում: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Նախ, այնտեղ բնակվում են հայեր: Մյուս կողմից, դուք չվախեցաք Արևմուտքից, Արևմուտքի արձագանքից: Դրա համար պետք է քաջություն ունենալ, և դա կգնահատվի ու գնահատվում է շատ դրական Ռուսաստանի կողմից», - ասել է Կալաշնիկովը, հաղորդում է «Այսօր»-ը:
Նա նաև նշել է, որ հայկական կողմի որոշումն արդարեցված է Սիրիայի ժողովրդի ողբերգությամբ ու սեփական եղբայրներին օգնելու ցանկությամբ։