Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում կայացած հանդիպումից հետո հոկեյ են խաղացել «Շայբա» սառցադաշտում, հաղորդում է Panorama.am-ը։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ նախագահները խաղացել են ոչ թե իրար դեմ, այլ նույն թիմում: Նախագահների «Վագրեր» թիմը 16:1 հաշվով հաղթել է «Արջեր»-ին:
«Վագրեր» թիմում է եղել նաև Լուկաշենկոյի որդին, որը խաղադաշտ է դուրս եկել առաջին համարի տակ: Պուտինը խաղացել է 11 համարի ներքո: