Էրդողանը չի բացառում Իդլիբում Ռուսաստանի հետ համատեղ գործողությունների իրականացումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը չի բացառում Իդլիբում Ռուսաստանի և Իրանի հետ համատեղ գործողությունների իրականացումը՝ գրոհայինների դեմ, հայտնում է Hurriyet թերթը:
Նա նշել է, որ համատեղ գործողությունը կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ՝ կապված իրավիճակի զարգացման հետ:
Էրդողանը նաև տեղեկացրել է, որ Թուրքիան և Ռուսաստանը մեծ ջանքեր են գործադրում Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարի մասին հուշագիր կնքելու համար, հայտնում է «Այսօր»-ը: