Ռեժիսոր Նադավ Լապիդի «Հոմանիշներ» ֆիլմն արժանացել է Բեռլինի 60-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր` «Ոսկե արջ» մրցանակին:
Ֆիլմը երիտասարդ իսրայելացու մասին է, ով փորձում է հեռանալ հայրենիքից և դառնալ իսկական ֆրանսիացի: Ռեժիսորը նշել է, որ ֆիլմը նվիրել է իր մորը, ով մահացել է նկարահանումների ընթացքում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Լավագույն ֆիլմ է ճանաչվել նաև Նորա Ֆինգշայդտի «Համակարգի խափանողը»:
Կինոփառատոնի լավագույն դերասան է ճանաչվել չինացի Վան Ցզինչունը, որը խաղացել է «Ցտեսություն, որդիս» ֆիլմում:
Լավագույն կին դերասանուհի անվանակարգում «Արծաթե արջ» է ստացել է Ցզինչունի խաղընկերուհին` Յուն Մեյը:
Լավագույն սցենարի մրցանակը ստացել է Կլաուդիո Ջիովաննեզին` «Նեապոլի պիրանիաները» ֆիլմի համար:
Լավագույն ռեժիսոր անվանակարգում «Արծաթե արջ» է ստացել Բեռլինի կինոդպրոցի ներկայացուցիչ Անգելա Շանելեկը` «Ես տանն եմ եղել, բայց ...» ֆիլմի համար:
Լավագույն դեբյուտային ֆիլմ է ճանաչվել Մեհմեդ Ակիֆի «Օրեյ» ֆիլմը:
Լավագույն վավերագրական ֆիլմը Սուհաբա Գասմելբերի «Ծառերի մասին խոսելիս» ժապավենն է:
Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակը շնորհվել է «Ձիերը տանելու ժամանակն է» ֆիլմի օպերատոր Ռասմուս Վիդերբեգին:
Հիշեցնենք, որ Բեռլինի միջազգային կինոփառատոնը մեկնարկել էր փետրվարի 7-ին: Փառատոնին ներկայացվել էր 16 ֆիլմ: