Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ առանձին հանդիպում՝ շարունակելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակացություները Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում պլանավորված չէր: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, փետրվարի 16-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք չէինք պլանավորել առանձին հանդիպում [Մամեդյարովի հետ]: Մենք կարող ենք հանդիպել միջանցքում, մենք նախարար Մամեդյարովի հետ չունենք հանդիպելու և միմյանց ողջունելու խնդիր: Մենք չէինք պլանավորել առանձին հանդիպում, սակայն դա չի նշանակում, որ մենք չունենք խոսելիք: Աշխատանքը շարունակվում է», - հայտարարել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին մեկնարկել է Մյունխենի անվտանգության համաժողովը, որի աշխատանքներին ՀՀ կողմից մասնակցում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և նախագահ Արմեն Սարգսյանը: