Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում նշել է, որ Ռուսատանը շահագրգռված է, որ, չնայած հակառակը պնդող տարածված շահարկումներին, Եվրոպան ուժեղ լինի:
Իր ելույթի ընթացքում Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը թույլ է տվել ներքաշել իրեն Ռուսաստանի հետ անիմաստ առճակատման մեջ, և կրում է բազմամիլլիարդանոց վնասներ իրեն պարտադրված սանկցիաների պատճառով:
«Համաեվրոպական տանը կապիտալ վերանորոգում է անհրաժեշտ: Մեզ բոլորիս առջև դրված խնդիրներն իսկապես մասշտաբային են, դրանք կարելի է արդյունավետ լուծել միայն համատեղ կերպով», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշել է նաև, որ 21-րդ դարի իրողությունները թելադրում են «գաղութատիրական մտածողության, երկաթե վարագույրների և սանիտարական գոտիների փիլիսսսոփայության կրկնություններից հրաժարման անհրաժեշտություն»: