Հայաստանի մարզերի 24 համայնքներում այսօր ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ:
Այսօր՝ փետրվարի 17-ին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքներում քաղաքացիները համայնքի ղեկավար են ընտրում, իսկ Արմավիրի և Տավուշի մարզերի 4 համայնքներում՝ ավագանու անդամներ:
Ընտրական տեղմասերը բացվել են առավոտյան 08:00-ին և կփակվեն 20:00-ին:
Ինչպես փոխանցում է Արմենպրեսս-ը, 24 համայնքից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 74 քաղաքացիներից 9-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:
Ավագանու անդամի գրանցված62 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 2 թեկնածու:
ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները ինքնառաջադրվել են: