Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աշխատանքային այցի շրջանակներում IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակից պետությունների ներկայացուցչական խմբերն անցել են հրապարակով։ Բացման հանդիսությանը ելույթ է ունեցել նաև Հայաստանը ներկայացնող խումբը՝ կազմված պատվո պահակախմբից, նվագախմբից և ռազմարդյունաբերող ընկերությունների ներկայացուցիչներից, գրում է NEWS.am-ը:
Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։