ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում ամերիկյան հետախուզության զեկույցին, որ Հյուսիսային Կորեան հրթիռներ ունի, որոնք կարող են հասնել մինչև ԱՄՆ տարածք: Այս մասին CBS-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հետախուզության դաշնային բյուրոյի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Էնդրյու Մաքեյբը:
Նրա խոսքերով` Թրամփը չի հավատում զեկույցին, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ասել է, որ իրականում Հյուսիսային Կորեան հրթիռ չունի: «Ճեպազրույցի ժամանակ ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցները հայտարարել են, որ դա չի համապատասխանում հետախուզության ոչ մի տվյալի, ինչին նախագահը պատասխանել է. «Ինձ համար միևնուն է, ես Պուտինին եմ հավատում»», - նշել է Մաքեյբը։
Հետախուզության ղեկավարն ընդգծել է, որ գործերի իրական դրությանը Թրամփի ծանոթանալ չցանկանալն ուղղակի ապշեցնում է: