Պակիստանի արտաքին գործերի նախաարությունը կոնսուլտացիաների համար Հնդկաստանից ժամանակավորապես հետ է կանչել իր դեսպանին հնդկական Ջամու նահանգում և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության շուրջ կողմերի միջև շարունակվող տարաձայնությունների համատեքստում: Այդ մասին հայտնել Է Պակիստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Ֆեյսալը:
«Մենք կոնսուլտացիաների համար Հնդկաստանից հետ կանչեցինք մեր դեսպանին»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը Twitter-ի իր պաշտոնական էջում: