Պատգամավորների ու կառավարության անդամների համար կիրակին դարձել է առողջ ապրելակերպը խրախուսելու օր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
«Հույս ունեմ, որ ֆուտբոլի հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկրում սրանով թեկուզև աննշան, բայց կնպաստենք սույն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճին»։ Նա նաև հավելել է, որ այս անգամ կառավարությունն ուժեղ է գտնվել և իրենք պարտվել են գերխոշոր հաշվով՝ 2:8: