Վրաստանի իշխանությունները կարող են քրեական պատասխանատվություն սահմանել այնպիսի քարտեզներ կազմելու կամ տարածելու համար, որոնց վրա Վրաստանի կազմում ներառված չեն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները: Նման օրինագիծ քննարկվում Է երկրի խորհրդարանում:
Փետրվարի 18-ին ուղղումների փաթեթը կքննարկեն խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի նիստում:
Համաձայն նախագծի՝ նախատեսվում է քրեական օրենսգրքում ավելացնել 343 հոդվածը, որի համաձայն, Վրաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ քարտեզի տպագիր հրատարակության պատրաստումը, արտադրությունը, տարածումը, գովազդումը, իրացումը, Վրաստան դրա ներմուծումը կամ այնտեղից դուրսբերումը կարող Է պատժվել տուգանքով կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկմամբ:
Տուգանքի նվազագույն գումարը կկազմի 2 հազար լարի (ավելի քան 760 դոլար), սակայն ստույգ գումարը կորոշի դատարանը: