Վրաստանի կառավարությունը պատրաստել է օրինագիծ այն տղամարդկանց պետական ծառայության ընդունելու արգելքի մասին, որոնք պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն չեն անցել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Օրինագծին կից գրության մեջ ասված է, որ սույն նախաձեռնությունը նպատակամիտված է «զորակոչի և զորահավաքի կատարելագործմանը»:
Իր կողմից Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը լրագրողներին հայտարարել է, որ այդ օրենքի ընդունումը չի բարձրացնի վրացական բանակի մարտունակությունը:
«Դա շատ վատ գաղափար է, քանի որ Վրաստանում այդ պատճառով կաճի գործազրկությունը: Եթե խորհրդարանը հաստատի օրինագիծը, այդ փոփոխությունները ոչ մի կերպ չեն բարձրացնի բանակի մարտունակությունը, բայց մեծ վնաս կհասցվի պետական ինստիտուտներին»,- ասել է Շաշկինը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: