Սոչիում Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում ուշագրավ զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` մինչ խորհրդակցություններ անցկացնելը, երկու նախագահները նստել են ավտոմեքենա, որը պետք է Պուտինին և Էրդողանին տեղափոխեր այն վայրը, որտեղ պետք է կայանար Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ հանդիպումը։
Նախքան մեքենան նստելը Էրդողանը Պուտինին հարցրել է. «Այս ավտոբուսը զրահապա՞տ է, թե՞ ոչ»։ Ի պատասխան դրան՝ Ռուսաստանի նախագահը պատասխանել է.
«Ոչ... տարածքն է զրահապատված»։
Эрдоган об автобусе, на котором его возили в Сочи: Бронированная?
— Дмитрий Смирнов (@dimsmirnov175) 17 февраля 2019 г.
Путин: Территория бронированная pic.twitter.com/fMQup2ZrP6