Վրաստանի ոստիկանությունը փնտրում է երեք էթնիկ ադրբեջանցու, որոնք հայհոյանքներ են տվել Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցում, եկեղեցու բակում այրել են Հայաստանի դրոշը և այդ ամենը տեսանկարահանել են։
Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն նախօրեին է միայն աղմուկ բարձրացել Facebook սոցցանցում հրապարակվելուց հետո:
Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը միջադեպի մասին իմացել էր նույն օրը և անմիջապես դիմել համապատասխան մարմիններին։ Վրաստանի ՆԳՆ-ին էին փոխանցվել նյութեր և տեսանյութ, որոնք արձանագրել էին եկեղեցու բակում տեղադրված տեսախցիկները։
Միջադեպից հետո եկեղեցում արգելել են ֆոտո և տեսանկարահանումները, հատկապես, պատարագի ժամանակ։ Նկարահանումներ իրականացնելու համար այժմ անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն ունենալ։
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։
Sputnik Արմենիայի տեղեկության համաձայն` տեսանյութը դժգոհություն է առաջացրել Վրաստանի ադրբեջանական համայնքում։ Ամենայն հավանականությամբ, հայկական եկեղեցին սրբապղծած անձինք զբոսաշրջիկներին են եղել Բաքվից։