Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չի բացառել, որ մինչև Եվրամիությունից դուրս գալը Մեծ Բրիտանիան կհասցնի մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել Է Stuttgarter Zeitung թերթին տված հարցազրույցում:
«Brexit-ի գործում, ինչպես մեղադրյալների աթոռին կամ բաց օվկիանոսում, ամեն ինչ Աստծո ձեռքում Է»,- ասել Է Յունկերը: Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել, որ Լոնդոնը կկարողանա մասնակցել համաեվրոպական ընտրություններին Brexit-ի հետաձգման դեպքում, թեև իրադարձությունների զարգացման այդ տարբերակը, նրա խոսքով՝ «բարդ Է երևակայել»: «Դա անեկդոտ կդառնար»,- ասել Է նա: