ԱՄՆ 15 նահանգների, այդ թվում՝ Կալիֆոռնիայի իշխանությունները հայց են ներկայացրել Կալիֆոռնիայի հյուսիսի շրջանային դատարան՝ երկրի հարավային սահմանին արտակարգ դրության ռեժիմ մտցնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը վիճարկելու նպատակով: Այս մասին հայտնել Է The Wall Street Journal (WSJ) պարբերականը:
Հայցվորները դատարանից պահանջում են ժամանակավոր արգելք սահմանել արտակարգ դրության ռեժիմ մտցնելու պետության ղեկավարի հրամանի կատարման համար: Այսպիսով, 16 նահանգների իշխանությունները ձգտում են հասնել նրան, որ Թրամփը չկարողանա առանց Կոնգրեսի համաձայնության միջոցներ ծախսել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման վրա: