ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 18-ին Մայամիում Ֆլորիդայի նահանգի Միջազգային համալսարանում ունեցած իր ելույթով վենեսուելացի զինվորականներին առաջարկել է աջակցել երկրի ընդդիմությանը՝ երկիր թողնելով մարդասիրական ավտոշարասյունը, ինչի շնորհիվ կարող են լինել «համաներված», այլապես «կկորցնեն ամեն ինչ»:
Թրամփի ելույթը հեռարձակել են Միացյալ Նահանգների լրատվական հեռուստաընկերությունները: «Մենք կարծում ենք, որ Վենեսուելայի զինված ուժերը և դրանց հրամանատարությունը կենսականորեն կարևոր դեր են խաղում երկրի ժողովրդավարացման գործընթացում: Եթե դուք ընտրում եք այդ ուղին, ձեզ համար հնարավորություն կլինի օգնելու անվտանգ և բարեկեցիկ ապագա ստեղծել Վենեսուելայի ամբողջ ժողովրդի համար: Դուք կարող եք ընտրել երկրորդ ուղին՝ շարունակելով պաշտպանել Մադուրոյին»,- ասել է նախագահը՝ շարունակելով, որ երկրորդ դեպքում վենեսուելացիները «չեն գտնի ո՛չ ապաստան, ո՛չ դյուրին ելք, ոչ մի ուղի դեպի հետ»: «Դուք կկորցնեք ամեն ինչ»,- հայտարարել է Թրամփը: