Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցիի ծնողներին տնային կալանքի տակ են վերցրել մեքենայությունների և սեփական ընկերությունները միտումնավոր սնանկացնելու մտադրություն ունենալու կասկածանքով, հայտնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ Տիցիանո Ռենցին և Լաուրա Բովոլին առաջին անգամ չէ, որ դառնում են սնանկացման գործի ֆիգուրանտներ: Այժմ զույգը կասկածվում է 2013 թվականից կեղծ հաշիվներ գրելու մեջ ծառայությունների դիմաց, որոնք երբեք չեն մատուցվել, ինչպես նաև իրենց տնօրինության տակ գտնվող ընկերությունները սնանկության հասցնելու մեջ: