Թումանյանի ծննդյան 50-ամյակին հրավիրվածների մեջ է լինում նաև Զորավար Անդրանիկը:
Անդրանիկի կենացի ժամանակ Թումանյանն իր բաժակաճառի մեջ ասում է. «30 տարի առաջ մի հայ ժողովուրդ էր, մի Խրիմյան, անցավ 30 տարի, հիմի էլ մի հայ ժողովուրդ է, մի Անդրանիկ…»:
Ընդհատելով Թումանյանի խոսքը՝ Անդրանիկը նստած տեղից վրա է բերում. «Կանցնի էլի 30 տարի, ո՛չ Խրիմյան կլինի, ո՛չ Անդրանիկ: Կմնա «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը»:
Այսօր լրանում է մեծանուն հայ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը։