Ցխենվալում կայացել Հարավային Օսիայի ԱԳ նախարար Դմիտրիր Մեդոևի և աշխատանքային այցով Հարավային Օսիայում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիսի Մայիլյանի հանդիպումը:
«Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ, քննարկել են միջազգային և տարածաշրջանային քաղաքականության մի շարք արդիական խնդիրներ», - ասվում է Հարավային Օսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
ԱԳ նախարարները հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության համաձայնագիր են ստորագրել: