85 տարեկան հասակում վախճանվել է Chanel նորաձևության տան կրեատիվ տնօրեն և մոդելյեր Կառլ Լագերֆելդը, հայտնում է Le Figaro-ն:
Նշվում է, որ մոդելյերը իրեն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում վատ էր զգում, սակայն այլ մանրամասներ չի հաղորդվում:
Հունվարի վերջին Լագերֆելդը 1983 թվականից ի վեր առաջին անգամ բաց է թողել նոր հավաքածուի ցուցադրության եզրափակիչ դեֆիլեն: