ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են միայն նպաստել երկխոսության համար պայմանների ստեղծմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգել Լավրովը Սլովակիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ:
«Լուծումը, իհարկե, պետք է ընդունվի կողմերի միջև ուղիղ բանակցությունների ժամանակ», - ընդգծել է նա:
Լավրովը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները սերտ շփումների մեջ են, նրանք արդեն հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարին և ԱԳ նախարարի հետ: «Հաշվի առնելով, որ բոլորովին վերջերս է ձևավորվել նոր կառավարությունը, անկասկած, պետք է հավելյալ ժամանակ հասկանալու համար, թե ինչքան ինտենսիվ և ինչքան խորը կարող է զարգանալ կարգավորման գործընթացը ներկա փուլում», - ասել է Լավրովը: