Ստեփանակերտում փետրվարի 20-ից մարտի 10-ն տեղի կունենա հայ ինքնուս նկարիչ Մհեր Շահինյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, ով գեղանկարչի իր շնորհքը բացահայտել է արդեն բավականին հասուն տարիքում։
Ինչպես նկարիչը հենց ինքն է ասում է, մինչև 40 տարեկանը նա մակերեսային պատկերացում ուներ պատկերավոր արվեստի մասին և ընդհանրապես չէր մտածում, որ երբևէ իր մեջ կարթնանա նկարչի տաղանդը։
Մհեր Շահինյանն իր ստեղծագործություններն անում է կուբաֆուտուրիզմի ոճով: Այս ուղղությունը թույլ է տալիս ստեղծել դինամիկ պատկերներ, որոնք ժամանակի և տարածության մեջ զարգացում են ունենում:
Մինչև մարտի 10-ը Ստեփանակերտը և Ղարաբաղի մայրաքաղաքի հյուրերը կարող են ակնդրել նկարչի վրձնին պատկանող 42 նկարները և 3 քանդակները,: Ինչպես գրում է Культура-ն, նկարչի գործերը ստեղծվում են «Աստծո կամոք» և դիմում են են հոգուն: