ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակը կայցելի Երևան և Բաքու։ Այս մասին նա հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է News.am-ը։
ԵԱՀԿ գործող նախագահը տեղեկացրել է, որ այցը նախատեսվում է մարտի առաջին կեսին։ «Սլովակիան աջակցում է հարցի կարգավորման առկա շրջանակներին։ Լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Կանոնավորապես հանդիպում ենք»,- նշել է Լայչակը։ Նրա խոսքով՝ առկա է նոր իրավիճակ Հայաստանում ընտրություններից հետո, կառավարությունն ուժեղ մանդատ է ստացել, և դրա հետ են կապված ակնկալիքները։ «Ես ցանկանում եմ, որպեսզի իմ այցն օգնի որոշել, թե ինչ կարելի է սպասել, ինչ արդյունքներ։ Մեր նպատակն է օգնել համանախագահներին՝ օգտագործել նոր իրավիճակը»,- նշել է Լայչակը։