Մեծ Բրիտանիան հանդես կգա Brexit-ի պայմանների վերաբերյալ նոր իրավական առաջարկություններով, որոնք մշակել է Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսը: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Brexit-ի հարցերով նախարար Սթիվեն Բարքլիից ստացված տեղեկատվությունը:
Բարքլին ակնկալում է, որ նոր աաջարկությունները բավարար կլինեն ապահովելու Բրյուսելի հետ «ապահարզանի» պայմանների շուրջ գործարքի անցկացում բրիտանական խորհրդարանով և ամբողջ գործընթացը քաղաքական փակուղուց դուրս բերելու: