ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել ԱՄՆ զինված ուժերում զորքերի նոր տեսակի՝ Տիեզերական ուժերի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին, հայտնում է Սպիտակ տունը:
Փաստաթղթում նշվում է. «ԱՄՆ-ն ազգային անվտանգության ոլորտում իր կազմակերպությունները, քաղաքականությունը, դոկտրինը և ներուժը հարմարեցրել է ագրեսիան զսպելու և մեր շահերը պաշտպանելու համար»:
Տիեզերական ուժերը պատասխանատու են լինելու ԱՄՆ մի շարք տիեզերական ռազմական հնարավորությունների համար՝ այդ թվում արբանյակային համակարգերի, որոնք ապահովում են տեղակայման համաշխարհային համակարգը(GPS), ինչպես նաև հրթիռների արձակմանը հետևող սարքերի: