Բելգիայում մոտ 30 մարդ շարունակում է ստանալ Հիտլերի սահմանած թոշակը
Բելգիայի 27 բնակիչներ շարունակում են Գերմանիայից ստանալ թոշակներ, որոնք սահմանվել են 1941 թվականին Հիտլերի կողմից, հայտնում է De Morgen թերթը:
Նշվում է, որ նպաստներ ստացողները նախկին նացիստներ են, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել են Գերմանիայի կողմից, կամ էլ նրանց ժառանգներն են։ Նպաստը երաշխավորվել է անձամբ ֆյուրերի կողմից «հավատարմության և հնազանդության» համար։ Դրանց չափը տատանվում է 425-ից 1275 եվրոյի սահմաններում:
Գերմանիան ստիպված է վճարել այդ նպաստները նախկին նացիստներին, քանի որ դարձել է Երրորդ Ռայխի իրավահաջորդը և ստանձնել է վերջինիս բոլոր, այդ թվում կենսաթոշակային պարտավորությունները:
Նորությունը բարկացրել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավորներին, որոնց խումբը խորհրդարանում կներկայացնի բանաձև, որով կոչ է արվելու կառավարությանը շտապ կարգավորելու այդ իրավիճակը դիվանագիտության միջոցով: