ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ:
«Խորը վշտով տեղեկացա ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան մասին: Նրա ներդրումը երկրաշարժից տուժածներին, Լեռնային Ղարաբաղի պատերազմի փախստականներին օգնելու, ամբողջ աշխարհում հայկական մշակույթը տարածելու և բարեգործական ջանքերի հարցում անգնահատելի է», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը:
Լուիզ Մանուկյան-Սիմոնը մահացել է փետրվարի 18-ին, 86 տարեկանում: Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծնվել է 1933 մայիսի 19-ին Դետրոյթում։ Նրա հայրը հայտնի հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է: