Վերականգնումից հետո Հալեպի Քառասուն նահատակների հայկական տաճարում առաջին արարողությունը կկատարվի մարտ-ապրիլ ամիսներին, հայտնում է РИА Новости-ն:
Եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական պետության» գրոհայինների կողմից 2015 թվականի ապրիլին:
«Աշխատանքների ծավալը հսկայական է եղել: Միջանցքը լիովին ավերված էր, ստիպված էինք նորը կառուցել: Մենք օգտագործել ենք պահպանված հին քարերը: Դա ամենադժվարն էր: Շինության մոտ70 տոկոսն ավերակ էր», - ասել է ինժեներ Գաբրիս Թամասյանը:
Եկեղեցու վերականգնումը ֆինանսավորվում է Հալեպի հավատացյալ հայ համայնքի նվիրատվություններով: Սրբավայրի վերականգնման գործում իրենց ներդրումն է ունեցել առնվազն 150 հազար մարդ: