Հայտնի կուտուրիե Կառլ Լագերֆելդի կատուն կարող է ժառանգել նրա կարողությունը: Այս մասին Լագերֆելդը բազմիցս հայտարարել է իր հարցազրույցներում, գրում է Le Figaro պարբերականը:
Շուպետ անունով կատուն Լագերֆելդի մոտ հայտնվել է 2011 թվականին: Կենդանին ունի իր բանկային հաշիվը: Նա Instagram-ում և Twitter-ում հայտնի օգտահաշիվների հերոսուհի է: Կատուն, գովազդներում նկարահանվելով, միլիոնավոր եվրոներ է վաստակում:
Ֆրանսիայում կենդանիները չեն կարող ժառանգություն ստանալ, քանի որ չեն հանդիսանում ո´չ ֆիզիկական, ո´չ իրավաբանական անձ: Դա հնարավոր է միայն Գերմանիայում` Լագերֆելդի հայրենիքում: