ԱՄՆ - Հայաստանի շախմատիստները հաջող մրցելույթներ ունեցան միջազգային մրցաշարերում: ԱՄՆ- ի Տեխասի նահանգի Ֆորտ Ուորֆ քաղաքում անցկացված «Southwest Class Championships» մրցաշարում գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 9 հնարավորից վաստակեց 7, 5 միավոր և դարձավ միանձնյա հաղթող: Մրցումներին մասնակցած 84 շախմատիստներից 11–ը գրոսմայստեր էին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Իրան – «Կասպիան գավաթի» խաղարկությունում միանգամից երեք մասնակիցներ 9 հնարավորից վաստակեցին 7 – ական միավոր և բաժանեցին 1- 3-րդ տեղերը: Նրանց թվում էր մեր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
Մոսկվա – «Կոսմոս » հյուրանոցում այսօր կանցկացվեն «Aeroflot Open» անվանումով միջազգային խոշոր մրցաշարի առաջին տուրի հանդիպումները: Մասնակիցներից 19 –ը, այդ թվում ` հանրաճանաչ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, ներկայացնում են Հայաստանը:
Միջոցառումը սկսվեց փետրմարի 19-ին: Մեկնարկից 45 րոպե անց պարտիաները դադարեցվել են կեղծ ահազանգի պատճառով. իբրև թե «Կոսմոսը» , «Օստանկինո» հեռուստաաշտարակը և «Կազանյան» երկաթուղային կայարանը ականապատված են: Մասնակիցներին շտապ տարհանել են մրցավայրից: