Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն այսօր այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել է Հայաստանի կանանց Մ-19 հավաքականի մարզմանը, շփվել պատանի ֆուտբոլիստուհիների հետ:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: