Եվրամիությունը նախօրոք համաձայնեցրել է Ուկրաինայի «տարածքային ամբողջականության խախտման» համար վեց ամիս ժամկետով անհատական պատժամիջոցները երկարաձգելու որոշումը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է բրյուսելյան աղբյուրը:
Գործող սահմանափակումների ժամկետը լրանում է մարտի 15-ին:
Գործակալության զրուցակցի խոսքերով` պատժամիջոցների ցանկը ընդլայնվելու է ևս ութ անձանցով, որոնց ԵՄ-ն պատասխանատու է համարում Կերչի նեղուցի միջադեպի համար:
Այս որոշումը դեռ պետք է հաստատվի ԵՄ խորհրդի կողմից: