Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-ին կժամանի Երևան: Առկա տեղեկատվության համաձայն, Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և Լևան Իզորիան կստորագրեն 2019 թվականին պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության երկկողմ համաձայնագիր: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:
Համաձայնագրի շրջանակում նախատեսվում Է կազմակերպել բարձր մակարդակի փոխադարձ այցեր, համագործակցել ռազմական կրթության և իրավունքի ոլորտում: Նշվում է, որ սա Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին այցն Է Հայաստան` այդ պաշտոնում նշանակվելուց հետո:
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության մասին վերջին երկկողմ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի միջև 2016 թվականին Թբիլիսիում: Այդ համաձայնագրերը վերաբերել են համագործակցության հիմնական ոլորտներին` ռազմական պլանավորմանը, ռազմական կրթությանը, բժշկությանը, ռազմական ոստիկանությանը: