Օրեր առաջ սիրիայի ժողովրդին հակամարտության գոտուց դուրս օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանը Սիրիա ուղարկեց հումանիտար առաքելություն իրականացնող խումբ, որի կազմի մեջ էին մտնում բժիշկներ, սակրավորներ և այլ մասնագետներ:
Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին գտնում է, որ Հայաստանը հանդես է եկել իր ազգային շահերին համապատասխան:
«Հայաստանի ղեկավարությունը, հավանաբար, գիտեր, թե ինչու է դա անում: Հասկանալի է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները կապված են ոչ միայն անձամբ ինձ ուրախացնող այդ փաստի հետ: Հերթական անգամ Ռուսաստանը համոզվեց, որ Հայաստանը կարող է օգնել այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն, ի տարբերություն Արևմուտքի շատ երկրների: Ենթադրում եմ, որ հայկական օգնությունը կուղարկվի այն շրջաններ, որոնք իսլամիստների կողմից գրավված տարածքներ չեն, ամենայն հավանականությամբ, այն շրջաններ, որտեղ բնակվում է հայ համայնքը, որն ամբողջովին ոչնչացվել է: Այնպես որ, կարող ենք միայն շնորհակալություն հայտնել», - ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի հետ զրույցում ասել է Սատանովսկին:
Փորձագետի կարծիքով՝ իրենց երախտագիտությունը Հայաստանի ղեկավարությանը կհայտնեն նաև սիրիական իշխաննությունները, որոնք մինչ այդ բարությամբ էին վերաբերում Երևանին:
«Իհարկե, Սիրիայի ղեկավարությունը չի մոռանում նման բաները, իսկ Դամասկոսի վերաբերմունքը Երևանի հանդեպ ավելի լավ կլինի: Ինչ վերաբերում է Հայաստանի համար նշանակությանը, հասկանում եք, ամեն երկիր ինքն է մտածում՝ ինչպես դիրքավորվել:
Պատահական չէ, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում հայկական ղեկավարությունը (Ղարաբաղի) չի ոչնչացրել մզկիթները, իսկ Ադրբեջանի տարածքում ավիրվել են և շարունակում են ավիրվել հայկական մշակույթի, պատմության և քաղաքակրթության հուշարձանները՝ ինչպես Նախիջևանում, այնպես էլ դրա սահմաններից այն կողմ»,- ընդգծել է Եվգենի Սատանովսկին:
Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահը նաև ավելացրեց, որ բարի գործը անկախ այն բանից արվում է այսօր, վաղը, թե վաղը չէ մյուս օրը, միշտ էլ ամրապնդում է երկրի հեղինակությունը, և այդ առումով ինչ-որ իրականացրել է Հայաստանը, կարևոր է: