Ավստրիան պլանավորում Է զարգացնել «Հյուսիսային հոսք – 2» նախագիծը և կշարունակի ռուսական գազի գնումները, քանի դեռ այն ավելի էժան և ձեռնտու է ամերիկյանից: Այս մասին հայտարարել է Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստյան Կուրցն ավստրիական ORF-2 հեռուստաալիքի եթերում՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած բանակցություններից հետո:
Կանցլերի խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահի հետ զրույցի ընթացքում անդրադարձել են «Հյուսիսային հոսք – 2»-ին, որին Թրամփը դեմ է արտահայտվել:
Ինչպես նշել է Կուրցը, Վիեննան պաշտպանում է այդ նախագիծը, քանի որ շահագրգված է Ավստրիայի էներգամատակարարման անվտանգության հարցում, մասնավորապես, ջեռուցման և արտադրական կարիքների բավարարման նպատակով:
Ավստրիայի կանցլերը խոստացել է շարունակել գազատարի զարգացումը: Կանցլերն ընդգծել է, որ քանի դեռ ռուսական գազի գներն ավելի ցածր են, քան ամերիկյանինը, Մոսկվան այս հարցում Վիեննայի համար ավելի գրավիչ գործընկեր է: