Թուրքիայում կվերականգնեն Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին։
Ինչպես հայտնում է Daily Sabah պարբերականը` Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարը հայտնել է, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները շուտով կավարտվեն։
Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձավոր Արևելքում ամենամեծ հայկական եկեղեցին է համարվում։ Այն 2015թ.-ին քանդվել է թուրքական բանակի ու Քրդստանի աշխատավորական կուսակցության միջև ռազմական բախումների ժամանակ: