Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում է NEWS.am-ը, հղում կատարելով «ԱզերԹԱջ»-ին:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացիկ վիճակի և հեռանկարների շուրջ:
Համանախագահները նախօրեին հանդիպումներ էին անցկացրել Երևանում: