Մեծ Բրիտանիայի կառավարության չորս ազդեցիկ նախարարներ վարչապետ Թերեզա Մեյից պահանջել են հետաձգել Brexit-ի ամսաթիվը՝ խուսափելու համար առանց եվրոպացի գործընկերների հետ համաձայնագրի երկրից դուրս գալուց: Այս մասին հայտնել Է The Sun-ը:
Նախարարները վարչապետ Մեյին սպառնացել են, որ հակառակ դեպքում «խռովությամբ» կպատասխանեն և հաջորդ շաբաթ խորհրդարանում կքվեարկեն խորհրդարանի քննարկմանը հանձնելու նախաձեռնություն: The Sun-ի տվյալներով՝ վարչապետին ուղղված կոչով հանդես են եկել աշխատանքի և թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը, լորդ-կանցլեր և արդարադատության նախարար Դևիդ Հոքը, բիզնեսի գործերի, Էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարար Գրեգ Քլարքը և Շոտլանդիայի գործերի նախարար Դևիդ Մանդելը:
Թերթը բերում Է նախարարներից մեկի խոսքը. «Վարչապետը կանգնած Է ընտրության առջև, և դա նրան պարզորոշ հասկանալ են տվել: Կա՛մ նա օրակարգից կհանի առանց գործարքից ԵՄ-ից դուրս գալը և կերկարաձգի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի ժամկետը, կա՛մ նա պետք Է հեռացնի մեզանից շատերին, և այդուամենայնիվ, նա պարտություն կկրի»: