Ադրբեջանական մամուլում քիչ առաջ տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի` փետրվարի 21-ին` ցերեկային ժամերին, Ակնայի (Աղդամի) ուղղությամբ հայկական մարտավարական նշանակության անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, որն, իբրև թե, փորձում էր հետախուզել ադրբեջանական զորքերի դիրքերը:
Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը «Արմեդիա» ՏՎԳ-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այն մտացածին է: