Թուրքիան միջազգային մասշտաբային զորավարժություններ կանցկացնի Կարս նահանգում` Հայաստանի հետ սահմանին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայի ՊՆ հաղորդած տեղեկատվության համաձայն` «Ձմեռ-2019» անվանումը կրող այդ զորավարժություններին տեսակապի միջոցով կհետևի անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Կարսում զորավարժություններին ադրբեջանական բանակի առանձին ստորաբաժանման մասնակցության մասին: