Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է Նազարբաևի մամուլի ծառայությունը, հայտնում է Gazeta.ru-ն:
Նախքան նոր կառավարության ձևավորումը գործող կառավարության անդամները կատարելու են իրենց պարտականությունները:
Բացի այդ, Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը հրապարակել է Նազարբաևի հայտարարությունը, որտեղ նա «հաշվի առնելով ժողովրդի շահերը» նշում է կառավարության հրաժարականի անհրաժեշտությունը:
«Նոր կառավարությունը պետք է մշակի արդյունավետ քայլեր` ուղղված կենսամակարդակի բարձրացմանը, տնտեսության խթանմանը և ռազմավարական նպատակների իրականացմանը», - ասել է Ղազախստանի նախագահը: