Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փետրվարի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: