ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Անդրեյ Շվեդովին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ։ Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը` համապատասխան հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
«Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Շվեդով Անդրեյ Վլադիմիրովիչին նշանակել ՀԱՊԿ մշտական և լիազոր ներկայացուցիչ», - նշված է փաստաթղթում։
Շվեդովը ծնվել է 1957 թվականին Մոսկվայում, 1980 թվականին ավարտել է ՄԳԻՄՕ-ն: 2014 թվականին Շվեդովը նշանակվել է Մինսկում ԱՊՀ-ի մարմիններում ՌԴ-ի ներկայացուցիչ: