Վրաստանի խորհրդարանը փետրվարի 21-ին կայացած նիստի շրջանակում հավանություն չի տվել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարչակարգը հանցավոր հռչակելու մասին ընդդիմության ներկայացրած բանաձևին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Քվեարկության արդյունքում 150 պատգամավորներից 45-ը կողմ են քվեարկել բանաձևին, 16-ը՝ դեմ:
«Մենք ընդհանուր առմամբ հավանություն ենք տալիս բանաձևի պարունակությանը, ինչպես նաև այն կարծիքին, որ 2004-2012 թվականները հանցավոր են եղել, սակայն բանաձևի իրավական կողմի հետ կապված հարցեր ունենք. եթե այդ մասը վերանայվի, պատրաստ ենք նորից քննարկել նման բանաձևի ընդունումը»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Ըստ նախագծի՝ դատախազությանը 6 ամիս կտրվի նախկին իշխանությունների ղեկավարների դեմ հարուցված բոլոր քրեական գործերն ավարտին հասցնելու համար:
Սաակաշվիլիի և նրա կուսակից Գիգա Բոկերիայի վարչակարգը հանցավոր հռչակելու մասին բանաձևը ներկայացրել էր ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը:
Բանաձևի նպատակը Վրաստանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանության օրոք երկրում հաստատված վարչակարգը «հանցավոր և ավտորիտար» հռչակելն է: