2020թ. ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու Թուլսի Գաբարդը, որը Ներկայացուցիչների պալատի անդամ է, ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ կողմ է` ԱՄՆ կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում են` ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
«Հայոց ցեղասպանության թեմայով կասեմ, որ մենք կողմ ենք, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը»,-ասել է Գաբարդը:
Նա նաև ընդգծել է, որ այդ ճանաչումը դեռևս տեղի չի ունեցել Վաշինգտոնում թուրքական լոբբիի ազդեցության պատճառով: